Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Սիրո նոկտյուրն

Սիրո նոկտյուրն

«Ինչ էլ գրեմ` ստացվում է հայեցի»: Այդպիսին է մեր արվեստի մեծաշնորհ ներկայացուցիչներից մեկի` Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը:

 

Շուրջ կես դար շարունակվեց ստեղծագործող ու կատարող, երաժշտության մոլեռանդ սիրահար արվեստագետի գործունեությունը, որն աոաջին իսկ քայլերից գրավեց ողջ Խորհրդային Միության երաժշտասեր հասարակության ուշադրությունը:

 

Ինչ ժանրի էլ դիմեր կոմպոզիտորը` գտնում էր դեպի ունկնդրի հոգին տանող ուղիներ: 

 

 

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով` դասական, պոպ, ջազ:

 

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ:

   

Լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները` «Առաջին սիրո երգը»,«Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից»: 

 

 

Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում, ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 20-ամյակի շրջանակներում տեղի ունեցավ համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանի 90-ամյակին, որը կրում էր «Սիրո նոկտյուրն» խորագիրը: Համերգին մասնակցեց համալսարանական «Մեդունի» էստրադային համույթը: 

 

Համերգին ներկա էին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, համերգի հատուկ հյուրերն էին ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանը և երգիչ Մհերը: Համերգի գեղարվեստական ղեկավարը ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն էր: Համերգի ընթացքում հնչեցին Առնո Բաբաջանյանի երգացանկից ըտրված ամենասիրված և լավագույն երգերը, որոնք փայլուն կերպով կատարեցին ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը, երգիչ Մհերը և մեր ուսանողները:

Հեղինակ. Լիլիթ Վարդանյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին ամբիոնների ստեղծման պատմությունը
Առաջին ամբիոնների ստեղծման պատմությունը

1922 թ. մարտին հիմնադրվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի բացման նախապատմությունը մանրամասն ներկայացրել ենք «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» նախորդ թողարկման մեջ: Ֆակուլտետի դեկան...

Պատմության էջերից
Հնդկաստանի դեսպանը հրաժեշտ տվեց ԵՊԲՀ-ի ռեկտորին
Հնդկաստանի դեսպանը  հրաժեշտ տվեց ԵՊԲՀ-ի ռեկտորին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1200 հնդիկներ են ավարտել բուհը...

Աշխատավարձերը կբարձրանան, իսկ վարձավճարները չեն փոխվի

Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը...

Այցելություն Ծիծեռնակաբերդ
Այցելություն Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի...

Ռեկտորը հանդիպեց մագիստրատուրան ավարտողների հետ
Ռեկտորը հանդիպեց  մագիստրատուրան ավարտողների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ...

Հայաստանը դառնում է ուղեղային կենտրոն
Հայաստանը դառնում է  ուղեղային կենտրոն

Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը...

ԵՊԲՀ-ն ավիաբժիշկներ կպատրաստի Հայ-իսպանական համագործակցություն
ԵՊԲՀ-ն  ավիաբժիշկներ  կպատրաստի Հայ-իսպանական  համագործակցություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի...

Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ
Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ

2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...

Հայ բժիշկերի կյանքից
Վանա ծովի արշալույսը
Վանա ծովի արշալույսը

Օրերս, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը...

Ընտրությունների արդյունքում ունենք ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ
Ընտրությունների արդյունքում ունենք  ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ

2011թվականի հոկտեմբեր ամսից սկսվել է ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության գործընթացը: Դրան զուգահեռ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Դ.Հ.Դումանյանի կողմից հաստատվել է ամբիոնների հաստիքակազմի և դասախոսների...

«Աստված մի արասցե` պատերազմ հարկադրվի մեզ, յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»
«Աստված մի արասցե`  պատերազմ հարկադրվի մեզ,  յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»

ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին...

Բժիշկներ
Մեզ հուզող հարցերը պարզաբանում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը

- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է...

Հայաստանի Մայրաքաղաքը Գրքի 12-րդ համաշխարհային Մայրաքաղաք
Հայաստանի Մայրաքաղաքը Գրքի 12-րդ  համաշխարհային  Մայրաքաղաք

Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք...

Իրադարձություններ Հայաստանում
1922 թվական: 90 տարի առաջ բացվեցին բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոնները
1922 թվական: 90 տարի առաջ բացվեցին բժշկական ինստիտուտի առաջին չորս ամբիոնները

Նորմալ անատոմիայի ամբիոն։ Անատոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռևս շատ վաղ անցյալում, իսկ նրա զարգացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում...

Պատմության էջերից
Վերապատրաստման ծրագիր Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում
Վերապատրաստման ծրագիր  Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում

Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը...

Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ